Հայաստան Քաղաքականություն 

Հայտնի է, թե ով է փոխարինելու Ռուսաստանի վարչապետին իր հին պաշտոնում

analitik.am

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության ղեկավար է նշանակել Դանիիլ Եգորովին: Վարչապետը համապատասխան որոշումը ստորագրել է հունվարի 17-ին:

Եգորովը երկրորդ աստիճանի ՌԴ գործող պետական խորհրդական է, մինչ այդ զբաղեցնում էր վերոնշյալ կառույցի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Սա ՌԴ վարչապետի առաջին նշանակումն էր:

Հիշեցնենք, որ Միշուստինը մինչ վարչապետ նշանակվելը զբաղեցնում էր հենց Դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնը:

Նույն շարքից