Հասարակություն 

Հիշեք, ձեր գրառումները նաև կարդում են ընտանիքի անդամները և ամեն մի գնահատում կարող է սփոփել, կամ առավել խոցելի դարձնել. Հովսեփյան

analitik.am

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր էջում գրում է. «Հազարավոր գրառումներ են արվել, որոնց մի մասը ցավակցություն է, մյուսը` ցնծություն, մի մասը հարց, մյուս մասն էլ ենթադրություն։

Էս պահին այն ինչ պարտավոր ենք անել յուրաքանչյուրս, դա ցավակցություն է, քանզի երիտասարդ մարդու կյանք է ընդհատվել։

Իրավապահ մարմինները կքննեն և ավելի ուշ կունենանք հստակ վարկած, թե ի՞նչ է տեղի ունեցել, բայց ցանկացած դեպքում ցավալի է կորուստը։ Հիշեք, եթե անգամ Սերժ Սարգսյանի մտերիմն է եղել, ձեր գրառումները նաև կարդում են ընտանիքի անդամները և ամեն մի գնահատում կարող է սփոփի ( թերևս դժվար), կամ առավել խոցելի դարձնի։

Հուսով եմ, որ տեղի ունեցածը շուտ կբացահայտվի և կպարզաբանվի։

Իսկ մեզ մնում է ցավել, քանի որ ևս մեկ հայ անժամանակ հեռացավ և էական չէ, թե ում ընկերն է։

Թող որ նման դեպքերը բացառվեն և օրենքը գործի, ոչ թե մարդկային ցանկացած միջամտություն (ինքնասպանություն, թե սպանություն )։

Ցավակցում եմ...»:

Նույն շարքից