Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կազմակերպած հանրահավաք-երթը, որը նվիրված է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:
Հայտնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երթին չեն մասնակցում, իսկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ինչպես նախապես հայտնել էր, մասնակցում է:
Հիշեցնենք, որ այսօր` դեկտեմբերի 10-ին է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: