Հասարակություն 

Ողբերգական ելքով վթար՝ Երևանի Խորենացու փողոցում. զոհը 24 տարեկան է /լուսանկարներ/

analitik.am

Հունվարի 18-ին, ժամը 03:08-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ քո թիվ 162 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հենրի Մ., ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կայանած «Lada Priora» ավտոմեքենային, ապա ծառին և արտաքին լուսավորության սյանը:

Փրկարարները Հենրի Մ.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Նույն շարքից