Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ում խոստովանել են, որ գերձայնային զենքի մշակումը ձախողվել է

analitik.am

ԱՄՆ-ն առաջատար է գերձայնային զենքի ոլորտում, սակայն մշակման գործընթացը ձախողվել է, և այժմ դիրքերը վերականգնելու համար տարիներ կպահանջվեն: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ Զինված ուժերի միացյալ շտաբի փոխնախագահ, գեներալ Ջոն Խայթենին։

«Մենք առաջ էինք 10 տարի առաջ: Մենք ունեինք երկու ծրագիր, երկու նախատիպեր ... Նրանք այնքան էլ լավ չէին աշխատում»,-խոստովանել է Խայթենը Վաշինգտոնի Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ:

Մշակման ձախողումից հետո սկսվել է անհաջողությունների պատճառների երկարատև ուսումնասիրություն, ինչից հետո ծրագրերը չեղյալ հայտարարվեցին: Գեներալը նշել է, որ վերականգնման համար կպահանջվեն տարիներ, և կոչ է արել արագացնել գործընթացը:

Նույն շարքից