Ռուսաստանցի օլիգարխը մարտահրավեր է նետել Ֆինլանդիային՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: Ֆինլանդիայի քաղաքացիություն ունեցող ռուսաստանցի միլիարդատեր Բորիս Ռոտենբերգը դատարանի որոշումից հետո բարձրացրել է եվրոպական երկրի անկախության հարցը, որը տեղի բանկերին թույլ է տվել չսպասարկել իր հաշիվները: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով գործարարի փաստաբանին:
Միլիարդատիրոջ խոսքերով դատարանը հօգուտ բանկերի որոշում կայացնելիս չի կարողացել ճշտել՝ արդյո՞ք ամերիկյան պատժամիջոցներն այժմ պարտադիր իրավական ուժ ունեն անկախ Ֆինլանդիայի տարածքում և ինչ հիմքերով: Փաստաբանն ասել է, որ Ռոտենբերգը լրջորեն մտադրություն է հայտնել վիճարկել դատարանի որոշումը։