Հասարակություն 

Զինվորի նամակը՝ պատերազմի սարսափների մասին

Ռուսաստանի Էմաուս գյուղում հայտնաբերվել է գերմանացի զինվորի 1943 թվականի սեպտեմբեր ամսվա նամակը: Երկրորդ աշխարհամարտի տարիներին ռազմական գործողությունների սարսափները պարունակող հաղորդագրությունը հայտնաբերվել է հին տան ձեղնահարկում: Այս մասին գրում է Tverlife հրատարակությունը:

Հաղորդվում է, որ նամակն անձնական է, և, ամենայն հավանականությամբ, ուղղված է եղել զինվորի կնոջը: Մասնավորապես, ձեռագիր նամակում ասվել է, որ գերմանացի զինվորականներն անկեղծորեն հավատացել են հաղթանակին: Հեղինակը նաև դժգոհել է «սարսափելի ժամանակներից», և խոսել այն մարտերի մասին, որոնք տեղի են ունեցել այն ժամանակ, երբ վերջինս գրել է վերոնշյալ նամակը:

«Այսօր կեսօրին ես զեկույց ստացա այսօրվա հարձակման մասին: Սակայն մանրամասներ չկան: Ես պարզեցի միայն ավտոմեքենաների քանակը և ժամանակը»,-ասվում է տեքստում:

Փորձագետների կարծիքով, նման գտածոն շատ հազվադեպ է:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից