Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված հավաքի ընթացքում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ հոկտեմբերին ձևավորված համաժողովրդական շարժումը չի կարող ընդունել Հայաստանում կատարվող լայնածավալ խախտումները և ժողովրդի տարրական պահանջների մերժումը:
«Հետևաբար համաժողովրդական շարժումը առաջիկայում կներկայացնի համատեղ գործողությունների ծրագիրը՝ ներառյալ հանրային միջոցառումների ցանկը, որի նպատակը կլինի Հայաստանում ամբողջական իշխանափոխության իրականացումը և արտահերթ ընտրություններով ժողովրդի իշխանության հաստատումը»,- ասաց նա և ընդգծեց, որ հենց սա է այս հավաք-երթի բանաձև:
Լևոն Զուրաբյանը հետաքրքրվեց ներկաներից, թե արդյոք իրենց համար ընդունելի բանաձև է արձագանքը եղավ՝ «Այո՜»:
Լևոն Զուրաբյանը նշեց, որ ավանդական դարձած այդ հավաք-երթը ՀԱԿ-ն անցկացնում է 2008-ից՝ «Մարտի 1-ի» դեպքերից հետո՝ մարտահրավեր նետելով իշխանությունների ոտնձգություններին:
Լևոն Զուրաբյանը թվեց բոլոր այն խնդիրները, որոնք ըստ համաժողովրդական շարժման, այսօր առկա են երկրում: Առաջին տեղում էր ընտրակեղծարարության համակարգի առկայությունը, այնուհետև «Մարտի 1-ի» դեպքերի բացահայտված չլինելը, երկրում քաղբանտարկյալների առկայությունը:
«Երկրում նորից ունենք քաղբանտարկյալներ, անհամաչափ պատիժ է սահմանվել 2013թ-ի նոյեմբերի 5-ի շարժման մասնակիցների նկատմամբ: ԵԽԽՎ-ի կողմից քաղբանտարկյալի համար սահմանված չափանիշներին նրանք ամբողջովին համապատասխանում են»,- ասաց նա և ընդգծեց, որ պետք է ազատ արձակվեն «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները:
Լևոն Զուրաբյանի խոսքի հետո մեկնարկեց երթը՝ Մաշտոցի պողոտա-Ամիրյան-Նալբանդյան,