Հասարակություն 

Հաջորդը դու ես. Հրայր Թովմասյանին սպառնացող քաղաքացին այս պահին Ոստիկանության համակարգի աշխատող է

Երեկ Երևանում իր բնակարանում հայտնաբերվեց ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին` հրազենից արձակված կրակոցով:

Սոցկայքում այս թեմայով քննարկումները դեռ չեն դադարում: Շատերի ուշադրության կենտրոնից չի վրիպել նաև այն, թե ինչպես է արտասվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Հրայր Թովմասյանի էմոցիաները տարբեր արձագանքներ են առաջացրել նույն սոցկայքում, որտեղ նույնիսկ հայտնվել են մարդիկ, ովքեր ծաղրում են նրան ու սպառնում: Նմանատիպ գրառումներից մեկի հեղինակն էլ Վազգեն Սիմոնյան անունով մի քաղաքացի է, ով ֆեյսբուքյան էջում ներկայանում է ոստիկանական համազգեստով: Նրա էջի ետնանկարում երևում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Analitik.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակված է ծառայողական քննություն:

Երիտասարդն այս պահին ոստիկանական համակարգի աշխատակից է:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից