Հայաստան 

Հովիկ Աբրահամյանը՝ «Նաիրիտի» մասին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով «Նաիրիտ» գործարանի խնդիրներին վերաբերող հարցին, ասաց.«Կառավարության այսօրվա խնդիրն է «Նաիրիտ»-ի խնդիրներին տալ լուծում»:

Հարցին, թե ինչպե՞ս կգնահատի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիների, մասնավորապես, «Նաիրիտի» վերագործարկմանը ուղղված գործողությունները, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ես չէ, որ պետք է գնահատեմ, մենք փորձելու ենք այսօր առկա խնդիրներին լուծում տալ, մեր խնդիրն է նայել ապագային, ոչ թե անցյալին»:

Նույն շարքից