Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իսկ նկատե՞լ եք, որ հենց առողջապահության նախարարին նեղն եմ գցում, նա սկսում է իր քարոզիչների միջոցով «արդարանալ», թե բա «նախարարը ճիշտ է անում այսինչ պատճառներով»…
Օրինակ բոլոր նախարարներին «հետև մտած» ու ժամկետնանց Դոկտոր Մոմիկը, ով փորձում է զանազան ելույթերի ու եթերների միջոցով արդարացնել «հակածխախոտային պայքարի» հետևանքով առաջացող տնտեսական վնասը:
Կամ օրինակ վերարտադրողական առողջության «պահպանման» համար պետպատվերի կերակրատաշտից օգտվող, նախկինում Ռիտա Սարգսյանի կոշիկի տակացուն լպստող, իսկ այսօր «նոր Հայաստան» բղավող բժիշկը, ով փորձում է արդարացնել ծննդատների փակելը շարունակելով թեման` հաջորդ օրինակը իմ վաղեմի ընկերը, ով փոխեց իր արդարության մասին պատկերացումները խորհրդականի պաշտոնի հետ, ով նաև իր պարտքն է համարում ֆեյսբուքյան խմբերում ակտիվ քարոզչություն անել, ինչպես նաև կիսվել #PRADOվինուտիի էջից յուրաքանչյուր գրառմամբ…
Ինչևիցե, այս ամենը, եթե նույնիսկ ես մոռանամ, ապա ժողովրդի մի զգալի մաս կհիշի… #երեսպաշտության_նախարարություն
Շարունակելի…»։