Տնտեսություն գլխավոր 

Գազպրոմն այլևս ի վիճակի չէ փոխհատուցել գազի թանկացումը. Գարեգին Բաղրամյան

Լրագրողն ինձ հարցրել է՝ արդյո՞ք սահմանին գազի սակագնի չբարձրանալը նշանակում է, որ այն չի բարձրանա նաև սպառողի համար: Ես ասել եմ, որ այս պահին քննարկումները շարունակվում են, չի բացառվում, որ ընկերությունը կդիմի վերանայման հայտով: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Բաղրամյանը՝ հիշեցրել է, որ սահմանին գազը վերջին անգամ թանկացել է 2019 թվականի հունվարին. «Սահմանի թանկացումը 2020 թվականին պահպանվելու է նույն մեծությամբ, դա արդեն վերջնական պայմանավորված է»:

Հանձնաժողովի նախագահի խոսքերով, բանակցություններում այս պահին առկա իրավիճակից կարելի է միայն եզրակացնել՝ չի բացառվում, որ հայտ կներկայացվի ապրիլից գազի սակագնի վերանայման համար:

2019 թվականի հունվարին սահմանին տեղի ունեցած թանկացումը Գազպրոմը կոմպենսացնում էր, իսկ հիմա չեն կոմպենսացնում. «Սահմանի վրա գազը թանկացել էր 15 դոլարով, Գազպրոմն այլևս ի վիճակի չէ փոխհատուցել դա: Այսինքն գործող սակագների մասով շուրջ 30 դոլարի ավելացման խնդիր է և գործող սակագներն այդքանով չեն բավարարում, բայց դա չի նշանակում, որ այդքանով ունենալու ենք սակագնի բարձրացում, որովհետև այս տարվա ընթացքում բանակցվում են ընկերության օպտիմալացման խնդիրները, կրճատման խնդիրները, և կարծում եմ՝ մինչև ապրիլի 1-ը բանակցությունները կավարտենք»:

Լրագրողի հարցին՝ կարելի է արդյո՞ք փաստել, որ մինչև ապրիլի 1-ը Գազպրոմը դժվար դիմի սակագնի վերանայման հարցով, Բաղրամյանը դրական պատասխան տվեց:

Հայտը քննարկելու համար տրվում է 80 աշխատանքային օր, միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել բարձրացման կամ չբարձրացման մասին:

Նույն շարքից