Հասարակություն 

Անկախ նրանից, թե ինչպես է մահացել ԱԱԾ-ի նախկին տնօրենը, դա կատարվել է պետական կառույցների դեմ ատելության մթնոլորտի ֆոնի վրա. Քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր էջում գրում է. «Առանց ուժային կառույցների գոյության չի կարող լինել պետություն։ Մեկ բան է հիմնավորված քննադատությունը, մեկ այլ բան դրանք ցրելու, ոչնչացնելու ծրագրավորված ու հետևողական կոչերը։ Դա հակապետական գործունեություն է, պարզ չէ որտեղից ուղղորդվող և ինչ նպատակով։

Անկախ նրանից, թե ինչպես է մահացել ԱԱԾ-ի նախկին տնօրենը, դա կատարվել է պետական կառույցների դեմ ատելության մթնոլորտի ֆոնի վրա։ Դրա հեղինակները, ուղղակի, կամ անուղղակի կերպով , այս և մյուս մահերի համար կրում են պատասխանատվություն»։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից