Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկին նախարարություններում, գերատեսչություններում և պետական ընկերություններում ստեղծել աշխատավարձերի նոր հայեցակարգ: Նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Գոնչարչուկի հետ հանդիպման տեսանյութը։
Զելենսկին նշել է, որ աշխատավարձերը պետք է «նորմալ» լինեն՝ Ուկրաինայում ներկայիս իրավիճակին համապատասխան, որպեսզի նրանք կարողանան ապրել այդ գումարին համապատասխան, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը:
«Երբ դուք և ձեր կառավարությունը կբարձրացնեք տնտեսությունը, այդ դեպքում կարելի է աշխատավարձ բարձրացնել»,-ասել է պետության ղեկավարը։
Նրա խոսքերով, եթե նախարարներից մեկը չկարողանա աշխատել առաջարկվող աշխատավարձի դիմաց, ապա ստիպված կլինեն հրաժեշտ տալ նրան։