Չեչեն փախստական Զելիմխան Բ.-ն՝ ինքնահռչակ Իչկերիայի նախկին քաղաքական գործիչ Մովլադի Ուդուգովի եղբորորդին, ով ավելի հայտնի է չեչեն Գեբբելս մականունով, դարձել է Բեռլինում ահաբեկչական հարձակման ենթադրյալ նախապատրաստման դեպքով գլխավոր կասկածյալը: Այս մասին Զելիմխանը խոսել է Deutsche Welle-ին տված հարցազրույցի ժամանակ։
Ըստ տղամարդու, ոստիկանները, հատուկջոկատայինների ուղեկցությամբ, հունվարի 14-ի առավոտյան շրջափակել են Բեռլինի իր տունը: Նրան տեղեկացրել են, որ Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող սինագոգում ահաբեկչական հարձակում նախապատրաստելու դեպքի շրջանակներում իրականացվում են քննչական գործողություններ:
Զելիմխանի և ևս 4 կասկածյալների մոտից առգրավել են բջջային հեռախոսներն ու ֆլեշ քարտեր: Տղամարդու սմարթֆոնում գտել են կարճ տեսանյութ, որում երևում է սինագոգ տանող փողոցը, սակայն նա պնդել է, որ նկարահանել է ճանապարհը՝ «Չեչնիայում իր ընկերներին Բեռլինը ցույց տալու համար»։
Այնուամենայնիվ, կասկածյալների ձերբակալության համար հիմքեր չեն հայտնաբերվել: Նրանք կմնան ազատության մեջ: Ըստ Զելիմխանի, անվտանգության ուժերի պահվածքը և այն, ինչ սովորաբար կատարվում է Գերմանիայում, նրան հիշեցնում են 2000-ականներին Ռուսաստանում տիրող մթնոլորտը, երբ չեչեններին մեղադրում էին ամեն ինչի մեջ:
1 1 - 2Shares