Հասարակություն 

Խնդրում եմ շատ ուշադիր լինել. Ադրբեջանական հաքերների ակտիվացում է նկատվում. Ալեն Ղուլյան

Ալեն Ղուլյանն իր էջում գրում է. «Խնդրում եմ շատ ուշադիր լինել, հատկապես հայկական տիրույթում։

Ադրբեջանական հաքերների ակտիվացում է նկատվում։ Օգտագործում են բացառապես հայկական պրոֆիլներ (ոչ ֆեյքային)։ Հիմնականում ներքաղաքական ապատեղեկատվություններ են տարածում, իրար հանդեպ ատելություն ու թշնամություն սերմանելու նպատակով տարբեր հայկական ջարդված պրոֆիլներից տակը հիմար մեկնաբանություններ են թողնում և ցավոք շատերը չհասկանալով ընկնում են այդ ցանցի մեջ։

Նշեմ նաև, որ ունեն "մասնագետներ", ովքեր քիչ թե շատ տիրապետում են հայոց լեզվին։ Այդ ամենի հետևում կանգնած է այսպես կոչված "Ռեյնջեր" (Reyncer) խումբը, ովքեր հանդես են գալիս նաև "Աղսակկալ" (Ağsaqqal) անվան տակ։

Նշված խումբը կազմակերպված աշխատում է նաև զինծառայողների շրջանում, օգտահաշիվներ ջարդելու և այլ եղանանակներով ձեռք են բերում զինծառայողներին վարկաբեկող լուսանկարներ (ոգելից խմիչքներով և այլն) և քարոզչական նպատակներով օգտագործում են ինչպես իրենց ռազմական խմբերում, այնպես էլ մեր տիրույթում։

Եղեք զգոն և ուշադիր։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից