Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է աջակցել վարչապետի պաշտոնից Ալեքսեյ Գոնչարուկի հրաժարականին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Պետության ղեկավարը որոշել է «շանս տալ վարչապետին»:
Զելենսկին պնդել է, որ անհրաժեշտություն կա կառավարությունում գտնել «թույլ օղակներն ու փոխարինել դրանք», սակայն, նա դեմ է ամբողջ կաբինետին պաշտոնանկ անելուն, քանի որ ժամանակը չէ երկիրը տնտեսապես և քաղաքականապես ցնցելու համար:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարականի դիմում էր ներկայացրել երեկ՝ հունվարի 17-ին։