Բարի օր Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանն այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի ցավակցում Կուտոյանի մահվան կապակցությամբ

Քանի որ խոսքը վերաբերում է ԱԱԾ նախկին ղեկավարին, բոլոր սցենարները կարող ենք դիտարկել, առայժմ որևէ վարկած մերժված չէ: Այս մասին Ազատության հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ խոսելով Գեորգի Կուտոյանի մահվան մասին. «Կյանքի իրավունք կարող է ունենալ վարկած, որն առնչվում է ազգային անվտանգության հետ: Ես ուզում եմ շեշտել, որ հանգամանքերը դեռևս ուսումնասիրվում են և Քննչական կոմիտեն դեռևս ամբողջությամբ չի ամփոփել: Որքան գիտեմ նախնական վարկած էլ չկա»:

Ինչ վերաբերում է իր ցավակցական ուղերձի բացակայությանը, Միրզոյանը նշել է, որ դեռ չի հասցրել, սակայն դա ամենևին չի նշանակում, որ այլ վերաբերմունք կա. «Ես հենց հիմա ուզում եմ խորը ցավակցություն հայտնել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: Ուզում եմ հարազատներին ասել, որ սա իսկապես լուրջ կորուստ է»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ լռում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահը կարծիք է հայտնել, որ որևէ ուղերձի, միտումի կամ այլ բան տեսնելու առիթ չկա. «Մարդ է զոհվել, հայ մարդ է զոհվել, ով նախկինում բարձր ու կարևոր պաշտոն է զբաղեցրել: Իհարկե որևէ մեկը չի կարող ցավակցությունից բացի այլ զգացմունք ունենալ: Մահացել է երիտասարդ մարդ, ով մանկահասակ երեխա ուներ»:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից