Հասարակություն 

Գեորգի Կուտոյանին հանդիպել եմ դեռ 9-10 տարի առաջ. Արարատ Միրզոյան

Գեորգի Կուտոյանին հանդիպել եմ 9-10 տարի առաջ, կառավարման պետական ակադեմիայում: 1-2 շփում է եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Հարցին, արդյո՞ք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը պետք է ապահովել նման դեպքերից խուսափելու համար, Միրզոյանը նշել է, որ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր նախկինում պաշտոն են զբաղեցրել. «Կարծեմ պաշտոնապես հայտարարվեց, որ Կուտոյանը որևէ կարգավիճակով ո՛չ վկայի, ո՛չ մեղադրողի, ո՛չ մեղադրողի կարգավիճակով որևէ գործով, որևէ վարույթով չի անցնում: Հիմա ինչպես է հնարավոր բոլոր նախկին պաշտոնյաների անվտանգությունն ապահովել: Չգիտեմ գուցե հարց է, ինչի մասին պետք է խոսել»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից