Հասարակություն 

Հովիկ Աղազարյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին

Սա շատ ցավալի դեպք է, քանի որ կյանքից զրկվել է մեր երիտասարդ հայրենակիցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան մասին․ «Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է սա՝ ինքնասպանություն, սպանություն, թե ինքնասպանության դրդում, նմանատիպ իրավիճակներում դա արդեն կարևոր չէ: Կարևորն այն է, թե տվյալ անձնավորությունն ինչ դիրք է ունեցել հասարակության մեջ, ինչի հետևանքով դա կարող էր տեղի ունենալ»,-ասել է նա:

Հարցին, թե ինչ է ինքը ենթադրում, Աղազարյանը կարծիք է հայտնել, որ տեղի ունեցածը նախկին բարձրաստիճան իշխանավորների գործունության հետևանքն է. «Ես տեղի ունեցածը միանշանակ կապում եմ նախկին գործունեության հետ, բայց չգիտեմ տարբերակներից որը կարող է լինել՝ ինքնասպանություն, ինքնասպանության դրդում, թե՝ սպանություն»:

«Կարող են մարդուն դրդել ինքնասպանության, կարող է մարդը հասկանա, որ վաղը չէ մյուս օր կարող է խնդիրներ ունենալ և ինքը դիմի այդ քայլին՝ առանց դրդելու, կարող է նաև սպանություն լինել, ինչը պետք է պարզի քննությունը»:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից