Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը կարող է ևս մեկ անգամ դառնալ Ռուսաստանի վարչապետ․ The Financial Times

The Financial Times-ը նկարագրել է այն ուղիները, որոնք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է օգտագործել՝ 2024 թվականին իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո իշխանությունը պահպանելու համար։

Ըստ թերթի նկարագրած սցենարներից մեկի՝ Ռուսաստանի ղեկավարը կարող է ևս մեկ անգամ ստանձնել վարչապետի պաշտոնը: Նա նաև հնարավորություն ունի ղեկավարելու Պետական ​​խորհուրդը, որն այս դեպքում վերածվելու է կառավարության գործողությունները թելադրող մարմնի: Վերջապես, Պուտինը հնարավորություն ունի դառնալու իշխող կուսակցության ղեկավարը, որը վերահսկում է խորհրդարանը, և այս կերպ ազդի երկրի քաղաքականության վրա․ «Պուտինին պետք է իշխանության կոնկրետ մեխանիզմ և լծակներ, որը նա կարող է օգտագործել»,-ասել է Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը։

«Նա չի ցանկանում լինել ծեր մարդ, ով բոլորին ղեկավարում է հոգևոր հեղինակության հաշվին: Հիմա նա ունի մի քանի տարի անցումային շրջանը կազմակերպման մասին մտածելու համար: Նա կարող է առանց որևէ ռիսկի բաց թողնել «խավարասերների մրցավազք»՝ իր մրցակիցների շրջանում»,-հավելել է աղբյուրը:

Ըստ ռուսական խոշոր ընկերության ղեկավարի, ով անանուն մնալու պայմանով զրուցել է Financial Times-ի հետ, Պուտինը մաքրել է խաղադաշտը, որպեսզի որոշի ապագա ուժի մոդելը․ «Նա գաղտնի է պահել իր հաղթաթղթերը, և այժմ ունի ընտրելու մի քանի տարբերակ՝ նախապատրաստվելու շատ ժամանակ և որևէ ակնհայտ պոտենցիալ իրավահաջորդի բացակայություն»,-ասել է աղբյուրը։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից