Քաղաքականություն 

Մի՛ պահանջեք, միտինգ վարող հռետորից, պետականամետ լիդերի վարք ու իմաստնություն. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանն իր էջում գրում է. «Վերջապես, եկեք հասկանանք մեկ պարզ բան:

Փաշինյանը պետություն կամ կառավարման համակարգ չի մարմնավորում, որովհետև նա ոչ միայն դա չի կարող, այլև մեծ հաշվով նա դա չի էլ ցանկանում: Դե՛, եթե նա դա չի կարող, ապա նա անում է այն, ինչ կարող է «հանրահավաք-միտինգ», որտեղ երկիրը հրապարակն է, պետական համակարգը հարթակին կանգնածները, իսկ միտինգի զանգվածը ողջ հասարակությունը: Ակամայից բոլորս դարձել ենք մեծ և խառը միտինգի մասնակից կամ էլ հռետորի հետևից նրա կոչերը գոռացողներ: Այս մեծ միտինգն ունի իր զանգվածներին կառավարելու և մանիպուլացնելու տրամաբանությունը և գործող օրենքները: Գլխավոր հռետորն է մանիպուլյացնողը, կրքեր բորբոքողը և հանգստացնողը:

Մի՛ պահանջեք, միտինգ վարող հռետորից, պետականամետ լիդերի վարք ու իմաստնություն:

Այս միտինգը պետական մակարդակով կավարտվի այն ժամանակ, երբ հռետորի տեքստերն իմաստազուրկ դառնան, իսկ միտինգավորների բանակի շարքերը հիասթափության պատճառով նոսրանան: Սա պետք է լինի բնականոն գործընթաց, երբ հասարակությունը հիասթափվի՝ դառնալով դիմադրողական մոնիպուլյացիայի նկատմամբ: Միայն այդ ժամանակ կցրվի այս մղձավանջային մեծ միտինգը՝ իր մղձավանջային մասնակիցներով և հռետորներով»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից