YouPorn կայքը հրավիրել է արքայազն Հարրիի կնոջը՝ Մեգան Մարքլին աշխատել էրոտիկ կոնտենտի ինդուստրիայում: Metro-ում հրապարակվել է կայքի փոխնախագահ Չարլի Խյուզի հայտարարությունը։
«Մենք տեղյակ ենք, որ դուք ունեք շատ հետաքրքիր և արժանի առաջարկներ, բայց մենք առաջարկում ենք ձեզ ընկերության հատուկ նախաձեռնությունների տնօրենի պաշտոնը, որպեսզի զբաղվեք YouPorn-ի բարեգործական գործունեությամբ»,-ասել է նա:
Խյուզի խոսքերով, Մարքլը հիանալի աշխատակից կլինի այս պաշտոնում․ «Նա կարողացել է «ստեղծագործական լուծումներ» գտնել նույնիսկ այն ժամանակ, երբ գտնվել է մի միջավայրում, որտեղ «տիրել են հնացած մտածելակերպն ու կարգուկանոնը»,-ասել է Խյուզը՝ մատնանշելով թագավորական ընտանիքի հետ ունեցած փոխհարաբերությունները: