Հասարակություն 

Մեքսիկայում բեռնատարում հայտնաբերվել են երաժիշտների այրված մարմինները

Մեքսիկայի հարավ-արևմուտքում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են երաժիշտների առնվազն 10 այրված մարմինները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մահացածները տեղի «Սենսասոն» երաժշտական ​​խմբի անդամներն են:

Իշխանությունները հետաքննություն են սկսել դեպքի հանգամանքները պարզելու համար: Ըստ նախնական տվյալների՝ երաժիշտները վերադարձել են ներկայացումից և հայտնվել «թակարդում»: Հանցագործների հնարավոր դրդապատճառների մասին որևէ բան հայտնի չէ։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից