ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով` դեկտեմբերի 10-ին նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ: Նշանակումները կատարվել են ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Էրեբունու բաժնում, Ծառայության կազմակերպման վարչությունում, ՕԿՎ Ճգնաժամային կառավարման կենտրոնում, ինչպես նաև Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և Սյունիքի մարզային փրկարարական վարչություններում:
Նախարար Արմեն Երիցյանի մեկ այլ հրամանով` ԵՓՎ Կենտրոն բաժնի հրդեհաշիջման ապահովման հարցերով ավագ հրահանգիչ Գիյոմ Միրզոյանին շնորհվել է Փ/Ծ մայորի կոչում: