Հասարակություն 

Իրանն ասել է, որ պատրաստ է խոցված օդանավի սև արկղերը տալ Ուկրաինային

Իրանում ընդունել են, որ չեն կարող ուսումնասիրել Թեհրանի օդանավակայանի մոտ կործանված օդանավի սև արկղերը և համաձայնվել է դրանք փոխանցել Կիևին: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Իրանական իշխանությունները նշել են, որ պատրաստ են սև արկղերը փոխանցել Ուկրաինային՝ համաձայն երկրի ցանկությանը: Կիևը կփորձի սև արկղերն ուսումնասիրել Ֆրանսիայի, Կանադայի, ԱՄՆ-ի օգնությամբ, սակայն եթե դա չստացվի, դրանք կուղարկվեն Փարիզ:

Հունվարի 15-ին Կիևը հայտարարել էր, որ պատրաստ է ընդունել սև արկղերը և ապահովել դրանց համապատասխան ուսումնասիրությունը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից