ԱՄՆ Յուտա նահանգի Գրանցվիլ քաղաքում տեղի ունեցած կրակոցների արդյունքում 4 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է CNN-ը:
Նշվում է, որ մեկ վիրավորի տեղափոխել են հիվանդանոց և նա ստանում է բժշկական օգնություն: Վերջինիս առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան: Հրաձիգը բերման է ենթարկվել:
Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ հրաձիգը գործել է միայնակ: Ըստ նրա, տեղի բնակիչների համար վտանգն անցել է: Ոստիկանությունում չեն խոսել կատարվածի հանգամանքների մասին, սակայն շեշտել են, որ ոստիկանության ծառայողները որոնում են զոհերի հարազատներին: