Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «բարոյապես ուռոդ» է անվանել նրանց, ովքեր դեմ են երեխաներ ունեցող ընտանիքների աջակցությանը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Ինտերֆաքսին:
Պուտինը տարակուսանք է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ որոշ քաղաքացիներ ավելորդ են համարում պետության կողմից երեխաներ ունեցող ընտանիքներին օգնության չափի ավելացումը:
«Ուղղակի զարմանալի է, սակայն դա գոյություն ունի: Պետք է ցույց տալ, թե ինչպիսի մարդիկ են նրանք: Ինչ-որ «բարոյապես ուռոդներ են»»,-ասել է նախագահը՝ հավելելով, որ «բոլորի հիմարությունը տեսանելի կլինի»: