Հասարակություն Պատահարներ 

Կինը որոշել է փորձել իր հավատը և դիտմամբ բախվել դիմացի մեքենային

Ամերիկյան Փենսիլվանիա նահանգում 31-ամյա կինը նետվել է մեքենայի տակ՝ փորձելով իր հավատը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Հայտնի է, որ կինը մեկ ժամ աննպատակ մեքենա վարելուց հետո շրջել է մեքենան և որոշել փորձել իր հավատը՝ բախվելով առջևից եկող մեքենային: Արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներով 2 մարդ է հոսպիտալացվել:

Ոստիկանությունը հայտնել է, որ պատահարի մեղավոր կինն անհանգստության նշույլ անգամ չի ցուցաբերել տուժածների հանդեպ: Նրա դեմ կարող է մեղադրանք առաջադրվել:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից