Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Զինծառայող Արսեն Մխիթարյանի ողբերգական մահվանից անցել է շուրջ 3,5 կես տարի:
ՀՀ Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական վարկածը ՛՛Ինքնասպանությունն՛՛ է:
Մինչ օրս հանցագործությունը բացահայտված չէ, և Արսենի ողբերգական մահվան մեղավորները պատասխանատվության ենթարկված չեն:
Ինչպես Արսենի ծնողները, այնպես էլ ես չենք հավատում, որ ճիշտ է պաշտոնական վարկածը:
Քանի դեռ չեն բացահայտվել այս հանցագործությունները, իրավապահ համակարգի նկատմամբ երբեք չի լինելու վստահություն, երբե՛ք:
Հ.Գ: Այսօր Արսենի ծննդյան օրն է: Խոնարհումս հիշատակիդ առաջ, եղբա՛յր…»:
 
             
             
            