Իրանահայ երգիչ Անդին իր անունով աստղ է ստացել Հոլլիվուդի Փառքի ծառուղում:
Անդին աստղի բացման արարողությանը շնորհակալական խոսքով է հանդես եկել՝ նշելով, որ աստղի շնորհումը կապված չէ ԱՄՆ-ի և Իրանի միջև տեղի ունեցող քաղաքական վերջին իրադարձությունների հետ:
«Ես կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է ցույց տալու մեր ղեկավարներին, որ մարդիկ սիրում են միմյանց, որպեսզի նրանք նույնպես ավելի բարի դառնան: Ես շատ ուրախ եմ և հպարտ: Այս աստղը բոլորինս է», - ասել է Անդին: