Հայաստան Քաղաքականություն 

Պետության ղեկավարը պաշտոնական էջին իրականում կիսվում է 3-4 գրամ ենթադրյալ մարիխուանայի ու երբեք սառը զենք ճանաչվելու որևէ շանս չունեցող այս դանակի մասին կինոյով... փաստաբան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պետության ղեկավարը որոշել է այսօր իր պաշտոնական էջում տեսանյութ տարածել չգիտեմ որ «մտքի տիտանի» գլխում ծնված «քրեական ենթամշակույթի» դեմ պայքարի մասին...

Այդ կինոյում ոստիկանները մի քանի մարդու քաշելով հանում են մեքենաներից, պառկեցնում գետնին ու տանում...

Ես հիմա չեմ անդրադառնա հարցի իրավական կողմին, թե սա ինչ է, ինչքանով է իրավաչափ, համաչափ, չեմ խոսի այն մասին, որ հանցագործությունները բացահայտելու փոխարեն ինչով են զբաղված ոստիկանները և այլն։

Հիմա միայն ուզում եմ տեղադրել այդ նույն տեսագրության մեջ ներկակացված այս կադրերը. 3-4 գրամ ենթադրյալ մարիխուանան ու որևէ փորձագետի կողմից երբեք սառը զենք ճանաչվելու որևէ շանս չունեցող այս դանակը։

Ստացվում է, որ պետության ղեկավարը պաշտոնական էջին իրականում կիսվում է 3-4 գրամ ենթադրյալ մարիխուանայի ու որևէ փորձագետի կողմից երբեք սառը զենք ճանաչվելու որևէ շանս չունեցող այս դանակի մասին կինոյով...

Մնացյալը լիրիկա է ու ինքնախաբեություն»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից