2020/01/18 23:22 Հասարակություն Պատահարներ Ուժեղ երկրաշարժ Ինդոնեզիայում Հունվարի 18-ին Ինդոնեզիայի Նոր Գվինեա կղզում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնել է երկրաբանական ծառայության կայքը: Հայտնի է, որ հիպոկենտրոնի (օջախի) խորությունը եղել է 33 կմ: Զոհերի և տուժածների մասին չի հաղորդվել: