Հասարակություն 

Ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից Հայաստան

Արթուր Ղազինյանն իր էջում գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ Հայկ Հարությունյանի մահվան փաստով հարուցվել էր քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հանցակազմով:

Անցել է 6 ամիս, սակայն որևէ տեղաշարժ չկա այս քրեական գործում: Նախաքննական մարմինը, կարծում եմ, չի կարողանում գտնել այն հարցի պատասխանը, թե ով կամ ինչը կարող էր ստիպել փորձառու և ամուր զինվորականին ինքնասպանություն գործել . . .

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ նույն հոդվածով . . .

Ինչ որ «անտեսանելի հզոր» ուժ կոտրում է ամուր և հավասարակշռված մարդկանց կամքն ու ոգին և ստիպում նրանց վերջ տալ իրենց կյանքին:

Հ.Գ. եթե հասկանանք, թե ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից, ապա ամեն ինչ կընկնի իր տեղը:

Հ.Գ.2 ԱԱԾ-ից կորած թղթապանակները գտնվեցի՞ն . . .»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից