Հասարակություն Պատահարներ 

ՃՏՊ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին

analitik.am

Հունվարի 19-ին, ժամը 01։28-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գոռ Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և օգնել վարորդին փոխել վնասված անվադողը:

Նույն շարքից