Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ Մարմաշեն գյուղում

analitik.am

Հունվարի 19-ին, ժամը 05:49-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի 20-րդ փողոցի տներից մեկի տարածքում գտնվող անասնագոմում կուտակած անասնակեր է այրվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարմաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում: Այրվում են մոտ 1250 հակ անասնակեր և ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 96 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:51-ին:

 

Նույն շարքից