Հասարակություն 

Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

analitik.am

Նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երեկ նրա մոտ արձանագրվել է արյան ճնշման բարձրացում: Այս մասին հայտնում է Tert.am-ը: հետ զրույցում ասաց ԵԿՄ նախակին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

«Նա գտնվում է գիտակցությունը տեղն է, բայց միևնույն է սրտի ռիթմի աշխատանքը շարունակում է մնալ արագ: Ճիշտ է, նախկինի պես մինչև 160 չի հասնում, բայց 130-140 է, որը ևս համարվում է բարձր։ Նման աշխատանքի դեպքում սրտի ծանրաբեռնվածությանը մեծ է»,- նշել է ԵԿՄ նախակին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Արսեն Մկրտչյանն ընդգծել է, որ բժիշկները շարունակում են նրա վիճակը ծանր գնահատել. «Վտանգի պիկը 48 ժամն էր գնահատվում, սակայն դեռ չի հասել սրտի ռիթմի աշխատանքը չի հասել 85-90-ի, որ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխեն»:

Ըստ պաշտպանի՝  Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը բարդացել է կալանքի պայմաններում, ինչի վերաբերյալ դատարանին պարբերաբար տեղեկացրել են ներկայացնելով նաև խափանման միջոցի փոփոխության բազմաթիվ միջնորդություններ, որոնք սակայն մերժվել էին:

Նույն շարքից