Միջազգային Քաղաքականություն 

Մեդվեդեևը նշել է իր հրաժարականի պատճառները

analitik.am

ՌԴ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նշել է իր հրաժարականի պատճառները: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Ըստ Մեդվեդևի՝ հրաժարականի պատճառներից մեկը ժամանակի գործոնն է եղել: Նա հիշեցրել է, որ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը մոտ 8 տարի: «Դա երկարատև ժամկետ է: Ռուսաստանի նորագույն պատմության մեջ  նման բան առաջին անգամ է լինում», - հայտարարել է Մեդվեդևը՝ ընդգծելով, որ դա դժվարին աշխատանք էր՝ կապված բարդ որոշումներ կայացնելու հետ, ինչը նույնպես պետք է հաշվի առնել:

Ըստ նախկին վարչապետի՝ կառավարության հրաժարականի մեկ այլ պատճառ է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից տրված երկրի քաղաքական նորացման հետ կապված հրահանգները:

Նույն շարքից