Զասեչնոյե գյուղում 30-ամյա տղամարդն իր 3-ամյա դստեր հետ ընկել է բնակելի շենքի 5-րդ հարկի պատուհանից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հայտնի է, որ հայրը և երեխան հոսպիտալացվել են՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ: Դեպքը կատարվել է հունվարի 18-ին՝ երեկոյան:
Ռուսաստանի Քննչական կոմիտեն հոր դեմ գործ է հարուցել անչափահասի հանդեպ սպանության փորձ կատարելու հոդվածով: