Հասարակություն 

Մեգան Մարքլի հայրը քննադատել է դստերը

Մեգան Մարքլի հայրը՝ Թոմաս Մարքլը, քննադատել էիր դստերը և նրա ամուսնուն՝ արքայազն Հարրիին՝ թագավորական արտոնություններից հրաժարվելու համար: Ըստ նրա՝ այդ քայլը նսեմացնում է թագավորական ընտանիքի պատիվը և ոչնչացնում ցանկացած աղջկա երազանքը:

Թոմաս Մարքլը հիշեցրել է, որ երբ զույգը ամուսնացավ, ստանձնեց որոշակի պարտավորություններ, որոնք պետք է կատարի: «Նա ամենևին այն աղջիկը չէ, որին ես դաստիարակել եմ», - ասել է Մարքլը:

Հայտնի է, որ հայր ու դուստր այլևս չեն շփվել ամուսնությունից հետո, և Թոմաս Մարքլը նրանց որդու ծնվելուց հետո շատ է գանգատվել, որ իրեն չեն ծանոթացնում իր թոռան հետ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից