Գիտություն Հայաստան 

Գիտության 700 դոկտորների և 2200 թեկնածուների հավելավճարները բարձրացվեցին

analitik.am

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար սահմանված հավելավճարները 2015 թվականի հունվարի 1-իցբարձրացնելու նախագիծը: Գիտությունների դոկտորներին հատկացվող 20 հազար դրամի հավելավճարը կսահմանվի 50 հազար դրամ, գիտությունների թեկնածուներինը՝ 10 հազարի փոխարեն 25 հազար ՀՀ դրամ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության նիստում նշեց, որ որոշումը վերաբերում է գիտությունների 700 դոկտորների և 2200 թեկնածուների:


 Ակնկալվում է, որ գիտական աստիճանի համար հավելավճարի գումարի ավելացումը հնարավորություն կընձեռի ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների աշխատավարձը տարանջատել այդ ծրագրերի և թեմաների շրջանակներում մեկ հաստիքի համար հատկացվող միջին հաշվարկային աշխատավարձից: Նախագծի ընդունումը կբարելավի գիտական աշխատողների սոցիալ-տնտեսական պայմանները, կնպաստի գիտության ոլորտը երիտասարդ և բարձր որակավորում ունեցող կադրերով համալրելուն:

Նույն շարքից