Հասարակություն Պատահարներ 

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել» և «ԳԱԶ 322132» մանկիշի ավտոմեքենաները, գազելն էլ բախվել է բեռնատար բենզատարին․ կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35 կմ հատվածում, ժողովրդին հայտնի՝ Ուջան գյուղի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 322132» մակնիշի 36 MQ 338 համարանիշի և Երևան-Արթիկ թիվ 360 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 1999 Լ համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

«Գազելը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կայանված վիճակում գտնվող բենզատար բեռնատար ավտոմեքենային, ինչի հետևանքով բեռնատարը կողաշրջվել է։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից