Միջազգային Քաղաքականություն 

Մնացել են միայն ընդունող կողմի ներկայացուցիչները․ Բեռլինում տեղի ունեցած համաժողովը ձախողվել է

analitik.am

«Կոմերսանտ» թերթի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը հայտարարել է Լիբիայում իրավիճակը կարգավորելու վերաբերյալ միջազգային համաժողովի ձախողման մասին, որը տեղի է ունեցել Բեռլինում, հունվարի 19-ին:

Լրագրողը նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները՝ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկկողմ բանակցություններին երեք րոպեում ավելի շատ են խոսել Լիբիայում հակամարտության մասին, քան մնացած բոլոր մասնակիցները:

Կոլեսնիկովը տարօրինակ է համարել նաև այն, որ լիբիացիներին, որոնց համար կազմակերպել էին հանդիպումը, ընդհանրապես չեն հրավիրել․ «Այսինքն՝ ինչ-որ պահի, ամեն ինչ սկսվեց ուղղակի ծիծաղելի թվալ, և դժվար թե հավաքվածները զգացած չլինեին դա»,-նշել է թղթակիցը:

Համաժողովից հետո բոլոր երկրների ղեկավարները մեկնել են օդանավակայան, մնացել են միայն ընդունող կողմի ներկայացուցիչները՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Հիշեցնենք, որ Բեռլինում Լիբիայում իրավիճակի կարգավորման հարցերով միջազգային համաժողովը տեղի է ունեցել հունվարի 19-ին: Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Եգիպտոսի ղեկավարները, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրահանձնաժողովի ղեկավարը և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նույն շարքից