Գլխավոր Հասարակություն 

Ինչու է Գեորգի Կուտոյանի հարազատներին չցավակցելը «պրինցիպի հարց» Նիկոլ Փաշինյանի համար

analitik.am

Երեկ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունն էր, իսկ  հուղարկավորությունը տեղի կունենա այսօր:

38 տարեկան հասակում կյանքից հեռացած Կուտոյանին հրաժեշտ տալու էին եկել մի շարք ներկա ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ներկա ու նախկին պատգամավորներ:

Մինչ այդ մեծ թվով ներկա ու նախկին պաշտոնյաներ նաև հանդես էին եկել հայտարարությունների տեսքով՝ իրենց ցավակացությունները հայտնելով Կուտոյանի հարազատներին:

Տեղի ունեցածի ու ընթացողի մասով անտարբեր է սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նույնիսկ հարկ չհամարեց ցավակցել ԱԱԾ նախկին տնօրենի հարազատներին: Իհարկե կարող են լինել կարծիքներ, թե նա ցավակցել է, սակայն ուշադիր կարդացեք, այսպես ասած, ցավակցական տեքստը, որը փոխանցել են կառավարության աշխատակազմից: Սակայն առավել կարևորն է այն, որ տեքստը հրապարակվել է միայն հարցման արդյունքում: Այսինքն, աշխատակազմը ստիպված է եղել ցավակցել: Դե հո չէին արհամարհելու հարցումը:

Իսկ թե ինչու է Կուտոյանի հարազատներին չցավակցելը սկզբունքի հարց Փաշինյանի համար, թերևս միայն ինքը գիտի։

Նույն շարքից