Ամերիկացի երգիչ Դեվիդ Օլնին մահացել է Ֆլորիդա նահանգում երգահանների փառատոնում ելույթ ունենալիս: Այս մասին հայտնում է Variety-ը:
Օլնիի համերգը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հունվարի 18-ին: 71-ամյա երգիչը նստած է եղել աթոռի վրա, երբ իրեն վատ է զգացել: Բեմի վրա գտնվող մյուս երաժիշտները, ինչպես նաև հանդիսատեսը կարծել են, որ նա որոշել է մի փոքր հանգստանալ։
Համերգի մասնակիցները նշել են, որ Օլնիի ինքնազգացողությունը վատացել է երրորդ երգի կատարման ժամանակ: Նա ներողություն է խնդրել, լռել և գլուխն իջեցրել ներքև: Երաժիշտները փորձել են շտապօգնության ժամանելուց առաջ օգնել նրան, սակայն չի հաջողվել:
Երգչի մահվան պատճառը չի նշվում: