Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Բեռլինում Էմանյուել Մակրոնն ու Անգելա Մերկելը «կորցրել են» Վլադիմիր Պուտինին /Տեսանյութ/

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «կորցրել են» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Բեռլինում Լիբիայի հարցով միջազգային համաժողովում լուսանկարվելու արարողության ժամանակ: Համապատասխան տեսանյութը հրապարակել է լրագրող Դմիտրի Սմիրնովը։

Կադրերում երևում է, թե ինչպես է Մերկելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հարցնում, թե որտեղ է Պուտինը: Այնուհետև նրանք Մակրոնի հետ միասին սկսում են փնտրել Ռուսաստանի նախագահին: Մի քանի վայրկյան անց Ռուսաստանի ղեկավարը, այնուամենայնիվ, մոտենում է իր գործընկերներին, և Մերկելը ցույց է տալիս, թե որտեղ է պետք կանգնի լուսանկարվելու համար:

Բեռլինում Լիբիայում իրավիճակի կարգավորման հարցերով միջազգային համաժողովը տեղի է ունեցել հունվարի 19-ին: Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Եգիպտոսի ղեկավարները, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրահանձնաժողովի ղեկավարը և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նույն շարքից