Հասարակություն 

Հիմա անդաստիարակությունը և լկտիությունն անվանում են «կարծիքի ազատ արտահայտություն և մտքեր արտահայտելու իրավունք». Աբովյան

analitik.am

Արման Աբովյանն իր էջում գրում է. «Գիտե՞ք մարդ երբ է դադարում լինել մարդ, և դառնում է՝ պարզապես անպատիվ, անհայրենիք, անազգ, անբարոյական «կաթնասուն»։

Հենց այն պահից սկսած, երբ իրեն թույլ է տալիս անցնել այն սահմաները և կարմիր գծերը, որոնք կոչվում են բարոյականություն և դաստիարակություն։

Մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ անդաստիարակությունը և լկտիությունը անվանում են «կարծիքի ազատ արտահայտություն և մտքեր արտահայտելու իրավունք»։

Ախր ինչպե՞ս բացատրեմ, որ հանկարծ ոչ ոք չնեղանա...հասկացե՛ք, որ իրական ազատությունը դա համատարած ապուշ և տգետ մտքերի արտահայտությունը չէ՛ ամեն պատեհ և անպատեհ առիթով, ազատությունը դա վիրավորելու և նսեմացնելու իրավունք չէ՛, ազատությունը լկտիություն չէ՛, ազատությունը դա անդաստիարակությունը չէ՛։ Իրական ազատությունը չի՛ կարող լինել առանց ներքին բարոյական սահմաների։

Ամենավտանգավոր բանը ինչ կարող է պատահել մարդու հետ, դա այդ ներքին սահմանների ջնջումն է, որովհետև առանց ներքին սահմաների և բարոյական արգելակների մարդը ընդունակ է ամեն ինչի»։

Նույն շարքից