Միջազգային Քաղաքականություն 

Որքան եկամուտ են ստացել Ռուսաստանի նորանշանակ վարչապետն ու իր կինը

analitik.am

Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինի եկամուտը 2018 թվականին կազմել է 19 միլիոն ռուբլի, իսկ նրա կնոջ եկամուտը՝ 47,7 միլիոն ռուբլի: Համապատասխան տվյալները հրապարակել է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով ՌԴ Դաշնային հարկային ծառայությանը:

2014 թվականին Միշուստինը հայտարարագրել է 23,2 միլիոն ռուբլի եկամուտ (նրա կինը՝ 160,1 միլիոն ռուբլի), 2015 թվականին՝ 19,5 միլիոն ռուբլի (80,9 միլիոն), 2016 թվականին՝ 18,9 միլիոն ռուբլի, 2017 թվականին՝ 19,3 միլիոն ռուբլի (68,5 միլիոն):

Նույն շարքից