Հասարակություն Տեսանյութեր 

Զելենսկին հրաժեշտ է տվել Իրանում խոցված ուկրաինական օդանավի զոհերին /Տեսանյութ/

analitik.am

Հրապարակվել է Իրանում խոցված ուկրաինական օդանավի արդյունքում զոհվածների հետ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրաժեշտի արարողությունը: Համապատասխան տեսանյութը հրապարակել է Լենտան։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են զինծառայողներն ինքնաթիռից դուրս բերում զոհերի մարմինները: Ուկրաինայի պետական ​​դրոշի կողքին՝ թռիչքուղու վրա տեղադրված են այն երկրների խորհրդանիշերը, որոնց քաղաքացիները նույնպես զոհվել են ուկրաինական օդանավի վթարի արդյունքում, մասնավորապես՝ Իրանի, Կանադայի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի։

Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Կիևի Բորիսպոլ օդանավակայանում՝ հունվարի 19-ին:

Նույն շարքից