Հասարակություն Տեսանյութեր 

Մսավաճառները կրկին կառավարության մոտ են /ուղիղ/

analitik.am

Մսավաճառները կրկին կառավարության մոտ ակցիա են կազմակերպել՝ շարունակելով դեռ անցած շաբաթ մեկնարկած գործողությունները:

Խնդիրն այն է, որ կառավարության որոշմամբ անասունների մորթն այսուհետ պետք է իրականացվի հատուկ սպանդանոցներում, ինչից հետո մսավաճառներն իրավունք կունենան 5-րդ հատուկ ձևի նմուշով միսը վաճառել:

Քաղաքացիները դժգոհում են, որ չկան անհրաժեշտ թվով սպանդանոցներ: Նրանք նաև նշում են, որ չունեն միջոցներ անասունները սպանդանոց տեղափոխելու ու մորթի համար գումար վճարելու համար՝ պնդելով, որ այս ամենի արդյունքում միսը թանկանալու է:

Նույն շարքից